Բնական բաղադրիչներից պատրաստված հյութը կարգավորում է արյան ճնշումն ու կանխում քաղցկեղի առաջացումը

19:34 • 11.05.15

Հայտնի գիտնականները խորհուրդ են տալիս օրը սկսել այս բնական հյութով, որը պատրաստվում է առողջարար բաղադրիչներից: Եթե սովոր չեք բնական հյութեր ըմպել, համը կարող է այնքան էլ հաճելի չթվալ, խորհուրդ է տրվում խնձորը շատ օգտագործել այդ դեպքում:


Ինչպես ներկայացնում է beextrahealthynow.com-ը` հյութի պատրաստման համար անհրաժեշտ է.
2 միջին չափսի  խնձոր


նեխուրի 3 ցողուն, 1 վարունգ
քերած կոճապղպեղ (2.5 սմ արմատ)
կես կիտրոն` կեղևով
1 լայմ` կեղևով
150 գրամ մաղադանոս
60 գրամ սպանախ:

 

Պատրաստելու համար անհրաժեշտ է կտրատել բոլոր բախադրիչները և տեղադրել բլենդերում ու հարել: Այս հյութը  դրական ազդեցություն է գործում այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են արյան բարձր ճնչումը, մաշկի հետ կապված խնդիրները, ոսկորների թուլությունը, ասթման և մարսողության խանգարումը:


Նշվում է, որ այս հյութը կանխում է կրծքի, թոքերի, լյարդի և հաստ աղիքի  քաղցկեղը,  իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և օգնում է նիհարել:


 

 

Բնական բաղադրիչներից պատրաստված հյութը կարգավորում է արյան ճնշումն ու կանխում քաղցկեղի առաջացումը