6 քիչ հայտնի փաստ Սալվադոր Դալիի մասին. The Huffinghton Post

13:23 • 12.05.15

Մայիսի 11-ին նշվեց աշխարհի ամենատաղանդավոր ու յուրահատուկ, ոչ ավանդական մտածողության տեր արվեստագետներից մեկի` Սալվադոր Դալիի ծննդյան օրը: Այս կապակցությամբ The Huffinghton Post պարբերականը որոշել է ներկայացնել 6 անհայտ փաստ սյուրռեալիզմի վարպետի մասին.

 

1. Դալին առիթ է ունեցել համագործակցելու Ուոլթ Դիսնեյի հետ` անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ նկարելով, որը բավական հաջողված նախագիծ է եղել:

 

2. Դալին գրել է բացառիկ խոհանոցային բաղադրատոմսերի գիրք, որում ներառել է սեռագրգիռ առաջացնող լավագույն մթերքները:

 

3. Մի անգամ Դալին մասնակցել է մի հեռուստախաղի, որտեղ ոչ ոք չի ճանաչել տաղանդավոր նկարչին:

 

4. Դալին այնքան էր սիրում ծաղկակաղամբ, որ մի անգամ նա 500 կգ այդ բանջարեղենից է լցրել իր ընկերոջ Rolls Royce մեքենայի մեջ ու դրանով շրջել Սորբոնով մեկ:

 


5. Դալին սիրում էր ստեղծագործել լոգարանում և նմանատիպ այլ  փոքր տարածություններում:

 


6. Նա  երբեք չէր հիշում իր հստակ տարիքը:

 

6 քիչ հայտնի փաստ Սալվադոր Դալիի մասին. The Huffinghton Post