Նյու Յորքում Christie's աճուրդը ռեկորդներ է սահմանել (լուսանկարներ)
Նյու Յորքում կայացած Christie's աճուրդում Ալբերտո Ջակոմետիի Pointing Man քանդակի համար գնորդը վճարել է ռեկորդային 141.285 մլն դոլար։ Դա ամենամեծ գումարն է, որը երբևէ վճարվել է աճուրդում քանդակի համար, գրում է Корреспондент-ը։
Բրոնզե 180 սմ-ոց քանդակը շվեցարացի վարպետը ստեղծել է 1947-ին։

Christie's աճուրդում ռեկորդային 179.4 մլն դոլարով վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը։ Արվեստագետների խոսքով՝ դա արվեստի ամենաթանկ գնահատված ստեղծագործությունն է այս պահի դրությամբ, որը վաճառվել է աճուրդում։
Հեղինակն այն նկարել է 1955-ին՝ ի հիշատակ Անրի Մատիսի։ Կտավի նախնական արժեքը կազմում էր 140 մլն դոլար։ Նոր գնորդի անունը չի հաղորդվում։











