«Դովլաթով» ֆիլմի սցենարը ռեժիսորը գրում է գրողի ընտանիքի հետ
Ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերը «Դովլաթով» նոր ֆիլմի սցենարը մշակում է գրողի դստեր հետ, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը պատմել է անձամբ Կատերինա Դովլաթովան։
Որոշ ժամանակ առաջ նա դիմել է ռեժիսորին՝ առաջարկելով ստեղծել ֆիլմ Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա։ Տարբերակներից մեկը եղել է «Заповедник» վիպակը, որը Դովլաթովան վերջերս թարգմանել է անգլերեն։
«Աշխատանքի ընթացքում ես փորձում է ընկալել յուրաքանչյուր բառը, հասկանալ յուրաքանչյուր հնչյունը, և ինձ թվում էր, որ ես կարող եմ լինել օգտակար, մասնակցել գործընթացին։ Սակայն քննարկումների ընթացքում Ալեքսեյին հետաքրքիր դարձավ գրողի ճակատագիրը և ընդհանրապես 1960-70-ականների Լենինգրադի ստեղծագործական կյանքը։ Սցենարը դեռևս վերջնական պատրաստ չէ, աշխատանքը շարունակվում է, և մենք մայրիկի հետ սերտ շփվում ենք Ալեքսեյի հետ»,- նշել է Դովլաթովան։










