Լեհաստանի Վրոցլավ քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր կցուցադրվեն
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Եժի Գրոտովսկու ինստիտուտ» մշակութային կենտրոնում կանցկացվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ, հայտնում է ինստիտուտի պաշտոնական կայքը։
Ցուցադրությունները կլինեն չորեքշաբթի օրերին, մուտքն ազատ է։ Առաջին ֆիլմն արդեն ցուցադրվել է՝ մայիսի 6-ին։ Ներկայացվել է ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» ֆիլմը, որը 2010-ին Կաննում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»։
Նույն օրը ցուցադրվել է Շվեդիայից հայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Ատում եմ շներին» վավերագրական ֆիլմը։ Մայիսի 13-ին կցուցադրվի նույն ռեժիսորի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը։
Մայիսի 22-ին և 27-ին կցուցադրվի 2 ֆիլմ ռեժիսոր Մայքլ Հակոբյանի «Վկաները» եռապատումից, որոնք նկարահանվել են 2000-ականներին ԱՄՆ-ում։
«Ձայներ լճից» (2000), «Գերմանացիները և թաքնված Ցեղասպանությունը» (2003) և «Գետը լցվել է արյունով» (2009) ֆիլմերում ներկայացված են զրույցներ Ցեղասպանության ականատեսների հետ։










