Թոմ Հենքսը կմարմնավորի պրոֆեսորի՝ Դեն Բրաունի «Ինֆերնո» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում

09:43 • 12.05.15

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը 3-րդ անգամ կկատարի Հարվարդի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի դերը Դեն Բրաունի «Ինֆերնո» վեպի էկրանավորումում, նշում է Газета-ն։


Նոր ֆիլմը կլինի 2003թ. «Դա Վինչիի կոդը» ֆիլմի շարունակությունը, իսկ նրա գրական հիմքում կլինի Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» վեպը։


Ֆիլմի սյուժեում գիտնականի պայքարն է մարդկությանը սպառնացող մահացու հիվանդության դեմ։
Նկարահանումները կանցկացվեն Իտալիայում, Ֆլորենիցիայի, Վենետիկի և Բուդապեշտի պատմական շինությունների շուրջ։


Ռեժիսորը կլինի Ռոն Հովարդը, ով ղեկավարել է նաև «Դա Վինչիի կոդը» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը էկրաններին կհայտնվի 2016թ. աշնանը։

 

Թոմ Հենքսը կմարմնավորի պրոֆեսորի՝ Դեն Բրաունի «Ինֆերնո» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում