Չինացի արվեստագետը գեղեցիկ պատկերներ է ստանում՝ կտավների վրա ներկ ցփնելով (լուսանկարներ)
Չինացի նկարիչ Հուա Տունանը ստեղծագործելու ուշագրավ մեթոդ է կիրառում. նա գունագեղ պատկերներ է ստանում՝ կտավների վրա ներկ ցփնելով, ապա դրանք «վերածում» է տարբեր կենդանիների, գրում է Bored Panda-ն:
Նա համադրում է յուրահատուկ մոտեցումը չինական ավանդական նկարչական տեխնիկայի հետ։
Տունանը ծնվել է 1991-ին Ֆոշանում, իսկ նրա իսկական անունը Չենգ Յինգժիե է:
Նրան հրավիրել են համագործակցելու այնպիսի հայտնի ընկերությունների հետ, ինչպես Louis Vuitton, Adidas, NIKE, Jaguar, Volvo և Disney-ն են:
Այժմ նրա անհատական ցուցահանդեսն է անցկացվում Չիկագոյի Galerie F ցուցասրահում:























