Մեքսիկական Ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 22-ին հանդես կգա Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգով

23:13 • 12.05.15

Մեքսիկայի Չիուաուա նահանգի Ֆիլհարմոնիկ նվագախումբը` մաեստրո Ռաֆայել Վարդանյանի ղեկավարությամբ, մայիսի 22-ին հանդես կգա համերգային ծրագրով` ոգեկոչելու հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակը:

 

Համերգին, որը կկայանա  Teatro de los Héroes («Հերոսների թատրոն») թատրոնում, կներկայացվեն հայ կոմպոզիտորների գործերը: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Տիգրան Վարդանյանը, ով կկատարի Կոմիտասի, Բաղդասարյանի և Միրզոյանի գործերը:


Ինչպես գրում է  comunidad7.com-ը` համերգը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը` երաժշտությունը  ծառայեցնելով որպես կամուրջ հայ ժողովրդի ցավի ու տխրության  և բոլոր մարդկային ցեղերի միջև խաղաղությանն ու եղբայրությանը: