Օլսեն քույրերից մեկը մահացու հիվանդ է. լրատվամիջոցներ
Հանրահայտ Օլսեն քույրերից մեկը մահացու հիվանդ է. 28-ամյա դերասանուհի և դիզայներ Էշլի Օլսենը հիվանդ է հազվագյուտ վարակիչ հիվանդությամբ, որը կոչվում է նեյրոբորելիոզ կամ Լայմի հիվանդություն, գրում է vesti.ru-ն:
Աղջկա հիվանդությունը խորացած փուլում է գտնվում: Այն մասին, որ Էշլի Օլսենը ծանր հիվանդ է, լրագրողներն իմացել են դերասանուհուն մոտ գտնվող աղբյուրից:
«2012 թվականին նա սկսեց քիչ հայտնվել հանրության մեջ՝ բացատրելով, որ հոգնել է ուշադրությունից: Սակայն, ըստ էության, Էշլիի անհետացման պատճառը նրա հիվանդությունն է, որն արդեն գտնվում է լուրջ փուլում: Նրա և իր ընտանիքի համար այժմ ծանր շրջան է»,- ասել է աղբյուրը:
Նեյրոբորելիոզի հարուցիչը բակտերիաներն են, որոնք փոխանցում է տիզ միջատը: Հիվանդությունը, զարգանալով, կարող է ախտահարել նյարդային, տեսողական և սրտանոթային համակարգերը:










