Փասադենայում կբեմադրվի «Անուշ» օպերան
ԱՄՆ-ում գործունեություն ծավալող Lark երաժշտական միությունը շարունակում է տարատեսակ մշակութային միջոցառումների միջոցով նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Ինչպես նշում է asbarez.com-ը, միությունը պատրաստվում է Փասադենա քաղաքում բեմադրել Արմեն Տիգրանյանի գրած երաժշտության ու Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի հիմքով ստեղծված «Անուշ» օպերան:
Նշվում է, որ մայիսի 23-ին, 24-ին, 30-ին և 31-ին կայանալիք բեմադրությանը մասնակցելու են Հասմիկ Պապյանն ու Շուշիկ Բարսումյանը: Հայտնի է, որ Պապյանը կմարմնավորի Անուշին ամսի 23-ին ու 24-ին կայանալիք բեմադրություններում, իսկ մյուս 2-ում այդ դերը կխաղա Բարսումյանը:










