Ատոմ Էգոյանը Կանադայի բարձրագույն պարգևի է արժանացել

10:10 • 13.05.15

Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն իր մասնագիտական նվաճումների համար Կանադայի բարձրագույն պարգևի է արժանացել:



Ինչպես նշում է asbarez.com-ը, Էգոյանից զատ պարգևի է արժանացել ևս 4 արվեստագետ` կոմպոզիտոր, նվագավար Ուոլթեր Բոդրոն, դերասանուհի Դիանա Լեբլանը, երգիչ, երգահան Սառա ՄքԼահանը, պրոդյուսեր Էռ Էյջ Թոմփսոնը:



Աղբյուրը մանրամասնում է, որ պարգևից զատ մրցանակակիրներից ամեն մեկը կստանա 25.000-ական դոլար: Հայտնի է, որ պարգևատրման արարողությունը կայանալու է մայիսի 29-ին` Օտտավայում:

Ատոմ Էգոյանը Կանադայի բարձրագույն պարգևի է արժանացել