Վաճառքի է հանվել Ֆեդերիկո Ֆելինիի բնակարանը (լուսանկարներ)

10:47 • 13.05.15

Հռոմում վաճառքի է հանվել իտալացի հայտնի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի բնակարանը, որտեղ նա ստեղծել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպես «Կաբիրիայի գիշերները», «Քաղցր կյանք», «Ութուկես», գրում է РИА Новости-ն։

 

Տունը, որտեղ Ֆելինին ապրել է կնոջ՝ դերասանուհի Ջուլիետ Մազինայի հետ 1956-1968թթ., գտնվում է Պարիոլի թաղամասում։

 

280 քմ տարածքով բնակարանը գտնվում է վերջին հարկում, ունի 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, հյուրասենյակ, ճաշասենյակ, երկու պատշգամբ։

 

Նման անշարժ գույքի միջին արժեքը տատանվում է 1-3 մլն եվրոյի սահմաններում, սակայն հայտնի ռեժիսորի բնակարանի արժեքը հայտարարության մեջ նշված չէ։

 

Վաճառքի է հանվել Ֆեդերիկո Ֆելինիի բնակարանը (լուսանկարներ)