Այսօր մեկնարկում է Կաննի կինոփառատոնը (տեսանյութ)
Լազուրի ափին այսօր բացվում է հնագույն և հեղինակավոր կինոփառատոներից մեկը՝ Կաննի կինոփառատոնը։ Առաջիկա 11 օրերի ընթացքում Ֆրանսիական Ռիվյերան կինոքննադատների թեժ քննարկումների և անսպասելի բացահայտումների կենտրոն կդառնա, գրում է 1tv.ru-ն:
Այս տարի 1987 թվականից ի վեր առաջին անգամ փառատոնը կբացվի կին ռեժիսորի նկարահանած ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը կոչվում է «Գլուխը բարձր պահած», որի ռեժիսորն է Էմանուել Բերկոն:
«Ոսկե արմավենի» մրցանակի համար, որի 50-ամյակը լրանում է այս տարի, կպայքարի 19 ֆիլմ: Ռուսական Առաջին ալիքը նշում է, որ այս տարի ռուսական մասնակիցներ չկան:
Կինոփառատոնի ժյուրին պատմության մեջ առաջին անգամ երկու մարդ կգլխավորի՝ ամերիկացի ռեժիսորներ Իթան և Ջոել Քոենները։ Հաղթողների ընտրության հարցում նրանց կօգնեն Սոֆի Մարսոն, Սիենա Միլերը, Ջեյք Ջիլենհոլը, ինչպես նաև՝ Քսավյե Դոլանն ու Գիլյերմո դել Տորոն։
Смотрите оригинал материала наhttp://www.1tv.ru/news/culture/283649










