«Սատանան կրում է Պրադա» ֆիլմը կվերածվի մյուզիքլի

16:39 • 13.05.15

Հետաքրքրաշարժ պատմությունը «սատանայի» մասին, որը բացառապես Prada է կրում, վերադառնում է։ Այս անգամ «մարդակեր-խմբագրի» օգնականի ճակատագրի մասին կերգեն Բրոդվեյում, գրում է buro247.ru-ն։

 

Միլիոնավոր աղջիկներ ամբողջ աշխարհում երազում են աշխատել նորաձևության ոլորտում։ Եվ դժվար թե շատերը փոխեն իրենց կարծիքը «Սատանան կրում է Պրադա» գիրքը կարդալուց հետո, որը նորաձևության ամսագրի գլխավոր խմբագրի օգնականի «դաժան» առօրյայի մասին է։

 

Այս անգամ աղմկահարույց պատմությունը կվերածվի բրոդվեյյան մյուզիքլի։ Բեմադրությամբ կզբաղվի պրոդյուսեր Քևին ՄքՔոլումը։

 

Դեռ հայտնի չէ՝ կմասնակցեն արդյոք ներկայացմանը ֆիլմի դերասանները։ Պրոդյուսերի խոսքով՝ ինքը, հավանաբար, այլ դերասանուհիներ կընտրի, իսկ նախկին դերասանուհիների պատկերները կօգտագործվեն մյուզիքլի գովազդային պաստառների համար։

 

«Սատանան կրում է Պրադա» ֆիլմը կվերածվի մյուզիքլի