Uber-ը Կաննի կինոփառատոնի հյուրերին կտեղափոխի ուղղաթիռներով

09:29 • 13.05.15

Uber տաքսի պատվիրելու ծառայությունը մտադիր է Կաննի կինոփառատոնի հյուրերին աերոտաքսու ծառայություն առաջարկել, գրում է gazeta.ru-ն:



Ընկերության ուղղաթիռները հաճախորդներին տեղափոխեն Նիսի օդանավակայանից Կանն:



UberCopter-ի ծառայության արժեքը կկազմի 160 եվրո: Թռիչքի ժամանակը կկազմի յոթ րոպե, ուղղաթիռում կարող է լինել չորս մարդ: Ծառայության արժեքի մեջ է մտնում ուղևորին ուղղաթիռի հարթակ հասցնելը, ինչպես նաև լիմուզինով մինչև Կաննի կենտրոն ուղևորությունը:

 

Նորարարությունը պետք է օգնի խուսափել հյուրերի տեղափոխման հետ կապված խնդիրներից, քանի որ անցած տարի տաքսիստները գործադուլ են արել ամերիկյան ընկերության դեմ:

Uber-ը Կաննի կինոփառատոնի հյուրերին կտեղափոխի ուղղաթիռներով