«Genealogy» խմբի նվերը` իրենց երկրպագուներին

18:58 • 14.05.15

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել  աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Այս մասին հայտնում են Առաջին  ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Վաղը` մայիսի 15-ին, հայաստանյան ժամանակով 17:00-ին (15:00 CET) «Genealogy» խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին:


Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով:


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:

 

«Genealogy» խմբի նվերը` իրենց երկրպագուներին