Հրապարակվել է Մերիլին Մոնրոյի մահվան նոր վարկածը. լուսանկարներ
Daily Mail-ը անդրադարձել է Հոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոյի առեղծվածային մահվան նոր վարկածին:
Ըստ այդմ` դերասանուհին մահացել է «բժշկական անփութության» հետևանքով: Այս վարկածը ներկայացված է նրա մասին նոր վավերագրական ֆիլմում` «Դիահերձում. Մերլին Մոնրոյի վերջին ժամերը» վերնագրով աշխատանքը, որը ցուցադրվել է այսօր՝ Channel 5-ով:
Վավերագրական ֆիլմում Մերիլինի բժիշկները բառացիորեն մեղադրվում են «նրա մահվան դատավճիռը ստորագրելու» համար, քանի որ նրան քնաբերների անհամատեղելի` «մահացու կոկտեյլ» էին դուրս գրել: Բացահայտվում է նաև, որ Մոնրոյի մահվան գործով հետաքննությանը դոկտոր Հայման Էնգելբերգը ստել է: Այլ նյութերից հայտնի է դարձել, որ Էնդելբերգը դերասանուհուն նոմբուտոլ և քլորալ-հիդրատ է դուրս գրել: Այս երկու միջոցները միասին կարող են մահվան պատճառ դառնալ:
Ֆիլմում պնդում կա նաև, թե Մոնրոն տառապել է այսպես կոչված՝ «մոլագարա - դեպրեսիվ փսիխոզով»:
Նախկինում Մոնրոյի մահը կապում էին մի քանի այլ վարկածների հետ, որոնցից առաջնային էին համարվում ինքնասպանության և ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդու կողմից կազմակերպված «ինքնասպանության» վարկածները, որի հետ դերասանուհին, ըստ որոշ պնդումների, կապված է եղել:






















