Լյուկ Բեսոնը գրանցվել է Twitter-ում և հայտնել նոր ֆիլմի նկարահանումների մասին

13:00 • 14.05.15

Հայտնի ֆրանսիացի ռեժիսոր և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը գրանցվել է Twitter սոցկայքում՝ իր նոր ֆիլմի աշխատանքները սկսելու մասին հայտնելու համար, գրում է Обозреватель-ը։

 

«Լեոն» և «Հինգերորդ տարր» ֆիլմերի հեղինակը մտադիր է էկրանավորել «Վալերյանը և հազարավոր մոլորակների քաղաքը» կոմիքսը։ Բեսոնը կգրի սցենարը և կզբաղեցնի ռեժիսորի աթոռը։

 

«Վալերյանը» կոմիքսի (1967) հեղինակներն են ֆրանսիացիներ Պյեռ Քրիստենը և Ժան- Կլոդ Մեզյեն։ Այն վաճառվել է միլիոնավոր տպաքանակով և թարգմանվել 21 լեզուներով։ Կոմիքսի գլխավոր հերոսներ Վալերյանը և Լաուրելինը Երկրի գործակալներն են, ովքեր շրջագայում են ժամանակի և տարածության միջով։

 

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015-ի վերջին, վարձույթում այն կհայտնվի 2017-ին։
«Սա իմ կյանքում առաջին գրառումն է, եկեք կիսվենք իրական լուրերով։ Իմ հաջորդ ֆիլմը կլինի «Վալերյանը»»,- գրել է ռեժիսորը։

Լյուկ Բեսոնը գրանցվել է Twitter-ում և հայտնել նոր ֆիլմի նկարահանումների մասին