Chopard-ը Կաննում ընտրել է իր ճաշակով լավագույն դերասաններին (լուսանկարներ)
Chopard ոսկերչական բրենդը Կաննի կինոփառատոնում յուրաքանչյուր տարի ընտրում է ամենահետաքրքիր դերասաններին, որոնց հանձնում է Chopard Trophy մրցանակը, գրում է buro247.ru-ն։
Այս անգամ հատուկ մրցանակի կարժանանա ամերիկյան դերասանուհի Լոլա Քըրքը, ով հայտնի է «Մոցարտը ջունգլիներում» սերիալից։

Բացի նրանից այդ մրցանակին կարժանանա նաև բրիտանացի դերասան Դեք Օ՛Քոնելը, ով նկարահանվել է Անջելինա Ջոլիի «Անկոտրումը» ֆիլմում։

Դերասաններն իրենց մրցանակները կստանան այս ուրբաթ Կաննում, իսկ դրանք կհանձնի օսկարակիր դերասանուհի Ջուլիանա Մուրը։










