Ավելի քան 100 մլն դոլար. Էնդի Ուորհոլն ու Լյուսեն Ֆրեյդը գնային ռեկորդներ են սահմանել Christie՛s-ի աճուրդում

14:34 • 14.05.15

Նյու Յորքում Christie՛s աճուրդի տան հետպատերազմական և ժամանակակից արվեստի վաճառքում ստեղծագործությունների իրացման ընդհանուր գումարը կազմել է 658.5 մլն դոլար, գրում է Газета-ն։

 

Աճուրդի առաջատար է դարձել ամերիկացի նկարիչ Մարկ Ռոտկոյի «Թիվ 10» (1958) կտավը. այն գնել են 81.925 մլն դոլարով։

 

Christie՛s-ի վաճառքում սահմանվել են մի քանի գնային ռեկորդներ, օրինակ՝ Լյուսեն Ֆրեյդի «Քնած սոցիալական աշխատակիցը» կտավը վաճառվել է 56.165 մլն դոլարով, նույն գումարով վաճառվել է նաև Էնդի Ուորհոլի «Գունավոր Մոնա Լիզան» կտավը։


 

Ավելի քան 100 մլն դոլար. Էնդի Ուորհոլն ու Լյուսեն Ֆրեյդը գնային ռեկորդներ են սահմանել Christie՛s-ի աճուրդում