Կատրին Դենյովի ծաղրանկարը սկանդալ է առաջացրել Կաննում (լուսանկար)
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի աշխատակիցները ծաղրել են 71-ամյա ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Կատրին Դենյովին, ով բացել է Կաննի միջազգային կինոփառատոնը: Դերասանուհու ծաղրանկարը սկանդալ է առաջացրել, գրում է ДНИ.ru-ն:
Արտասահմանյան լրատվամիջոցներն ու բլոգերներն այդ կապակցությամբ հայտնել են իրենց վրդովմունքը և նշել, որ ամսագրի աշխատակիցների հումորի զգացումը կասկած է առաջացնում:
Միլիոնավոր ֆրանսիացիների սիրելի դերասանուհին, ով երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, ներկայացված է տձև խորանարդի տեսքով: Գրառումը ոչ պակաս վիրավորական է` «Կասկածելի փաթեթ Կրուազեթում»:
Ըստ ԶԼՄ-ների` Դենյովը, իմանալով նկարի մասին, ձևացրել է, թե չի վիրավորվել: Թեև նրա խոսքերից պարզ է դառնում, որ ինչ-որ հետևանք, այնուամենայնիվ, մնացել է: «Հուսով եմ, որ դա գոնե ծիծաղելի է: Թեև, խոստովանում եմ, նկարել ինձ փաթեթի տեսքով՝ տհաճ է»,- ասել է դերասանուհին:











