Հայաստանում կանցկացվեն Իսրայելի մշակույթի օրեր

15:31 • 14.05.15

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ա. թ. մայիսի 15-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանում Իսրայելի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը և գալա համերգ:


Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
 

Համերգին կատարումներով հանդես կգան Իսրայելի «Աշդոդի ծաղիկներ» մանկական էստրադային անսամբլը, «ՏԵՏ-Ա-ՏԵՏ» պարային անսամբլը և «Օրա դենս» պարային ստուդիան:

    
Միջոցառմանը ներկա կգտնվի Իսրայել-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբակցության նախագահ, Քնեսեթի պատգամավոր Զեէվ Էլկինը:

 

 


 

Հայաստանում կանցկացվեն Իսրայելի մշակույթի օրեր