Ֆրանսիայում բացվել է Կաննի կինոփառատոնը

00:04 • 14.05.15

Ֆրանսիայի Լազուրե ափին չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի պաշտոնական բացումը, որի ժամանակ ցուցադրվել է ֆրանսիացի ռեժիսոր Էմանուել Բերկոյի «Բարձր պահած գլխով» ֆիլմը:


Ինչպես հայտնում է BBC-ն` կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցները, կարմիր գորգով քայլելով, հասել են փառատոնի դղյակին, որից կախված է դերասանուհի Ինգրիտ Բերգմանի դիմանկարը. այս տարի նա ընտրվել է հեղինակավոր կինոցուցադրության մուսա:


Կինոփառատոնի գլխավոր մրցանակի` «Ոսկե արմավենու ճյուղի» համար կպայքարի 19 կինոնկար: Հիմնական մրցույթի ժյուրին այս տարի գլխավորում են ամերիկացի կինոռեժիսորներ Իթան և Ջոել Քոենները:


 
 

Ֆրանսիայում բացվել է Կաննի կինոփառատոնը