Սանկտ Պետերբուրգում հայտնվել է Պետրոս 1-ինի արձանը՝ սմարթֆոնը և ճամպրուկը ձեռքին (լուսանկարներ)

17:26 • 14.05.15

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում հայտնվել է ռուս կայսր Պետրոս 1-ինի քանդակը՝ ժամանակակից ավիաուղևորի կերպարով, գրում է РИА Новости-ն։

 

Ժամանակակից արվեստի նոր օբյեկտը տեղադրվել է ներքին չվերթների գոտում։

 

«Կերպարը, կարծես, քարացել է շարժման մեջ ուղևորների հոսքում, ովքեր զբոսնում են խանութների և սրճարանների շուրջ։ Պետրոս 1-ինի ավանդական ճանաչելի կերպարը լրացված է ժամանակակից ճանապարհորդողների իրերով՝ փոքր ճամպրուկով և սմարթֆոնով»,- ասվում է օդանավակայանի հայտարարությունում։

 

Քանդակը հատուկ ստեղծվել է «Պուլկովոյի» համար ռուս քանդակագործ Միխայիլ Դրոնովի կողմից։ Արձանի բարձրությունը 2.20մ է։

 

«Բրոնզե Պետրոս 1-ինի հայտնվելը նվեր է մեր ուղևորներին և Պետերբուրգին։ Մենք ձգտել ենք ներկայացնել օդանավակայանում քաղաքի ոգին, նրա խորհրդանիշը և, միևնույն ժամանակ, ներդաշնակորեն ներդնել արվեստի նոր գործ թարմացված օդանավակայանի ժամանակակից ինտերիերում։ Դժվար է գտնել մեկ այլ ավելի հայտնի բան քաղաքի պատմության համար, քան նրա հիմնադրի կերպարը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 Фото: Официальный блог аэропорта Пулково

Скульптура Петра I с чемоданом и смартфоном появилась в аэропорту Пулково

 

 

Սանկտ Պետերբուրգում հայտնվել է Պետրոս 1-ինի արձանը՝ սմարթֆոնը և ճամպրուկը ձեռքին (լուսանկարներ)