Ռոբի Ուիլյամսին և նրա կնոջը դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

11:13 • 14.05.15

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսին և նրա կնոջը՝ Այդա Ֆիլդին, դատի են տվել սեռական ոտնձգությունների համար, գրում է gazeta.ru-ն: Հայցվորն ամուսինների նախկին անձնական օգնական Ժիլ Դե Բոնֆիլսն է:

 

Ինչպես պնդում է 57-ամյա Բոնֆիլսը՝ Ֆիլդը, մասնավորապես, նրան հրավիրել է ընտանեկան տան «մասնավոր տարածքներ»: Ընդ որում՝ հայցվորը հայտարարում է, որ Ուիլյամսի կինը եղել է «մերկության տարբեր վիճակներում»: Բացի այդ, Ֆիլդն իբր խնդրել է Բոնֆիլսին մեկնաբանել իր մարմինը և նրան իր սեռական կյանքի մասին հարցեր է տվել:

 

Ուիլյամսը հերքում է մեղադրանքները: Երգչի խոսքով՝ Բոնֆիլսը հիասթափված է, որ իրեն աշխատանքից ազատել են: Չնայած երգիչը հանդես է գալիս որպես մեղադրյալ, բայց նրա դեմ սեռական բնույթի մեղադրանքներ չեն ներկայացվել: