Ուկրաինայի դրոշը հիշեցնող կտավը վաճառվել է 46 մլն դոլարով

01:09 • 14.05.15

Sotheby's աճուրդում «Դեղին և կապույտ» վերնագրով կտավը վաճառվել է 46 մլն ԱՄՆ դոլարով:

 

Bloomberg ամերիկյան լրատվականի փոխանցմամբ` «Ուկրաինայի դրոշը հիշեցնող» կտավը պատկանում է Մարկ Ռոտկոյի վրձնին: Այն բանի վրա, որ կտավը Ուկրաինայի դրոշն է հիշեցնում, ուշադրություն են հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

 

2,5 մ բարձրությամբ կտավը ամերիկացի աբստրակցիոնիստ - գեղանկարիչ Ռոտկոն (ծնյալ` Մաարկուս Յաակովի Ռոտկովիչ) նկարել է 1954-ին: Ժամանակին այս աշխատանքը պատկանել է մարդասեր և հավաքորդ Ռեյչել Մելոնին:

 

Ուկրաինայի դրոշը հիշեցնող կտավը վաճառվել է 46 մլն դոլարով