Գտնվել է Անդերսենի՝ նախկինում անհայտ ձեռագիրը

12:44 • 21.05.15

Դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի՝ նախկինում անհայտ ձեռագիրը (1861) գտնվել է երկրի հարավային Լոլան կղզու Կնուտենբորգ ամրոցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Խոսքը «Փսիխեա» հեքիաթի առաջին սևագրության մասին է, որում կան հեղինակի ուղղումները և ավելացումները։

 

Օդենսում Անդերսենի թանգարանից գրողի կյանքի և ստեղծագործության առաջատար փորձագետ Էյնար Սթիգ Ասկգորը գտածոն «սենսացիոն» է անվանել։

 

Մեկ այլ մասնագետ՝ Յոհանես Ներեգոր Ֆրանդսենը, նշել է, որ հայտնաբերված ձեռագիրը «դանիական և համաշխարհային մշակութային ձեռքբերման անբաժանելի մասն է»։ Հեղինակի կողմից արված ուղղումները վերածում են այն առավել թանկարժեք գտածոյի, նշել է նա։

 

Ձեռագիրը հայտնաբերվել է ամրոցի ներկայիս տիրոջ՝ Քրիստոֆեր Կնուտի կողմից, ով սկսել է կարգի բերել 2013-ին մահացած իր հոր արխիվը։

 

Ասկգորը բացատրել է, որ Անդերսենը կապեր է պահել Կնուտի ընտանիքի հետ և, հավանաբար, նվիրել է ձեռագիրը։ Սակայն ինչպես է այն հայտնվել ամրոցում՝ դեռևս հայտնի չէ։

 

Գտնվել է Անդերսենի՝ նախկինում անհայտ ձեռագիրը