Համացանցով իր նմանակին գտած իռլանդուհին հայտնաբերել է նաև երկրորդ նմանակին

20:53 • 11.06.15

Ասում են, որ յուրաքանչյուր մարդ 7 նմանակ ունի, որոնք բնակվում են աշխարհի տարբեր հատվածներում. հավանական է, որ մենք երբևէ չհանդիպենք մեր «երկվորյակ անծանոթներին»: Այս մասին գրում է  Daily Mail-ը` ներկայացնելով իռլանդուհի հեռուստահաղորդավարուհու երկրորդ հաջողակ փորձն այս փնտրտուքներում:

Նիամ Ջիանին, ով ամիսներ առաջ ընկերների հետ նախաձեռնել էր «Երկվորյակ անծանոթներ» նախագիծը` պարզելու, թե ով կկարողանա 28 օրում գտնել իր ամենամոտ նմանակին, հաջողության էր հասել` հայտնաբերելով, որ իրեն բավականին շատ նման անծանոթ մի կին բնակվում է իրենց հարևան թաղամասում:

Իր 29-ամյա նմանակ Քերեն Բրենիգանին հանդիպելուց հետո 26-ամյա իռլանդուհին որոշել է գտնել իր մյուս 6 նմանակներին:  Այս անգամ որոնումները նրան հասցրել են Ջենիվ, Իտալիա, որտեղ նա հանդիպել է  Լուիզա Գիզարդիին, ով իր տարիքին է: