Արվեստագետը, օգտագործելով գործարանից դուրս եկող ծուխը, ցուցադրել է օդի աղտոտվածության վտանգները (լուսանկարներ, տեսանյութ)

13:42 • 12.06.15

Չինացի արվեստագետ Սյաո Ժուն օդի աղտոտվածության վտանգները ցույց տալու համար օգտագործել է գործարանից դուրս եկող ծուխը, գրում է Design Boom-ը։

 

Նա լուսարձակների օգնությամբ գործարանից դուրս եկող ծխի ամպի վրա ցուցադրել է շնչահեղձ եղող, լացող և տհաճության զգացողություն արտահայտող երեխաների դեմքերի պատկերներ։

 

Սյաո Ժուին անհանգստացնում է այն փաստը, որ օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդությունների հետևանքով տարեկան 500.000 մարդ է մահանում։

 

Չինաստանի նորանոր գործարաններ հիմնող խոշոր ընկերություններն ուշադրություն չեն դարձնում իրենց աշխատանքի բացասական հետևանքների վրա, այլ միայն կենտրոնանում են որակյալ և բազմաքանակ արտադրանք տալու վրա։

 

Սյաոն գտնում է, որ այդ խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ մարդիկ իրազեկվեն իրենց արարքների հետևանքների մասին։ 

xiao zhu air pollution project china designboom

xiao zhu air pollution project china designboom

exiaozhudesignboom01

xiao zhu air pollution project china designboom