Չինաստանում բժիշկներն աղջկա ստամոքսից 14 սանտիմետրանոց գդալ են հանել

17:11 • 22.06.15

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ուսանողուհուն հիվանդանոց են տեղափոխել, երբ նա պատահաբար 14 սմ երկարությամբ մետաղական գդալ է կուլ տվել, գրում է Shanghaiist-ը։

 

Հանրակացարանի տարածքում քայլող աղջիկը պաղպաղակ է ուտելիս եղել, երբ ուսանողներից մեկը հրել է նրան։


Ուսանողուհին ճչացել է և կուլ տվել գդալը։

 

Ըստ տուժածի՝ նա սկզբում կարծել է, թե իրեն բժշկական միջամտություն պետք չէ, սակայն համացանցում կարդալով նմանատիպ դեպքերի մասին՝ նա, այնուամենայնիվ, որոշել է բժշկի դիմել։

 

Բժիշկները հեռացրել են մետաղական իրը նրա ստամոքսից։ Պրոցեդուրան տևել է մոտ 10 րոպե։

 

Կարդացեք նաև՝ 20 անհավանական պահ, թե ինչպես են մարդիկ փրկվել մահից (շարժանկարներ)