Դեբեդ գետում երեխա է խեղդվել. ահազանգ ՏԿԱԻՆ-ում

16:30 • 22.06.15

 


Հունիսի 22-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում Դեբեդ գետում երեխա է խեղդվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատը:
 

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։