Հակամարտությունների և այլ հանգամանքների հետևանքով փախստական դարձած մարդիկ՝ Reuters-ի ֆոտոշարքում
Reuters լրատվական գործակալությունը լուսանկարներ է ներկայացրել աշխարհի տարբեր անկյուններից, որոնցում պատկերված են հակամարտությունների և այլ հանգամանքների հետևանքով փախստական դարձած մարդիկ։
2014 թվականին ռեկորդային թվով մարդիկ են ստիպված եղել լքել իրենց տները՝ պատերազմների, հակամարտությունների և հետապնդումների պատճառով՝ ավելի քան 60 միլիոն մարդ: Այդ մասին ասված է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ 2014 թվականին յուրաքանչյուր օր փախստականների, տեղահանված անձանց և քաղաքական ապաստանի կարիք ունեցողների թիվն ավելացել է 42,5 հազարով, ինչը չորս անգամ ավելի է, քան 2010 թվականին:
Զեկույցի տվյալներով՝ Եվրոպայում 2014 թվականին տեղահանված անձանց թիվն աճել է 51 տոկոսով, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ 19 տոկոսով, Կենտրոնական Աֆրիկայում՝ 17 տոկոսով, Ասիայում՝ 31 տոկոսով, ամերիկյան մայրցամաքում՝ 12 տոկոսով: 2014 թվականին Սիրիան դարձել է տեղահանված անձանց ամենամեծ թվով երկիրը՝ ինչպես պետության ներսում (7,6 միլիոն), այնպես էլ երկրի սահմաններից դուրս (3,88 միլիոն), հաղորդվում է զեկույցում: Սիրիային հաջորդում են Աֆղանստանը (2,59 միլիոն) և Սոմալին (1,1 միլիոն):










