«Պուտինը կսպանի ձեզ». խմած ռուս կինը դժոխքի է վերածել ֆրանսիական չվերթը
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» ուշագրավ տեղեկություններ է հայտնում հունիսի 19-ին նախատեսված Փարիզ - Մոսկվա չվերթի մասին:
«Աերոֆլոտի» 2453 չվերթի ռուս ուղևորուհին, որը գտնվել է հարբած վիճակում, «դժոխքի» է վերածել չվերթը: Բիզնես դասի ուղևորուհին սկսել է ներկաների վրա գոռգոռալ, կոպտել սպասարկող անձնակազմին: Օդանավ են կանչվել ֆրանսիացի ոստիկաններ, որոնց կինն ասել է թե «Պուտինը կսպանի ձեզ»: Նա դա արել է անգլերենով: Չվերթը հետաձգվել է:
Ականատեսները պատմել են, որ մինչ այդ տիկինը մեծ բաժակներով օղի է խմել օդանավակայանում: Ի դեպ, սկանդալի ժամանակ ներկայացել է որպես Ժիրինովսկու կուսակցության անդամ:
Այդ հարբած «դեբոշի» տեսագրությունը հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով:










