Շոն Քոներիի մասնակցությամբ ֆիլմի համար ստեղծված 6-անիվ մեքենան կվաճառվի աճուրդում (տեսանյութ)
Հոլիվուդում 2003-ին նկարահանված The League of Extraordinary Gentlemen ֆիլմում ամերիկացի հայտնի դերասան Շոն Քոներին, ով կատարում է կապիտան Նեմոյի դերը, վարում է 6-անիվ մեքենա։ Հենց այդ մեքենան հուլիսի 11-ին կվաճառվի աճուրդում, գրում է luxuo.com-ը։
Nautilus մեքենան հատուկ ստեղծվել է ֆիլմի նկարահանումների համար և ունի հատուկ մշակված դիզայն։
Այն կառուցվել է Land Rover մակնիշի մեքենայի հիման վրա, ունի V8 շարժիչ և վարելու ընթացքում մեքենան բարձրացնելու և իջեցնելու համար նախատեսված հիդրավլիկ համակարգ։
Մեքենան ունի 6.6 մետր երկարություն և 2.8 մետր լայնություն, ինչը գերազանցում է Մեծ Բրիտանիայում թույլատրված փոխադրամիջոցների չափսերը և պիտանի չէ Միացյալ Թագավորության փողոցներում վարելու համար։
Ըստ կանխատեսումների՝ մեքենան կվաճառվի 28.000-40.000 դոլարի սահմաններում։ Վաճառքը կայանալու է Coys աճուրդում՝ Բլենհեյմ պալատում։










