Սերբիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, 1 մարդ զոհվել է, 60-ից ավելին՝ վիրավորվել

16:25 • 22.06.15

Բելգրադի մոտակայքում սերբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել։

 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 60-ը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

 

Հունաստանում հանգստից վերադարձող զբոսաշրջիկներով ավտոբուսը հարվածել է պատնեշին և դուրս թռել Բելգրադ-Նիշ ճանապարհից: Տրանսպորտային միջոցում եղել է 84 մարդ:

 

Բոլոր վիրավորները տեղափոխվել են Բելգրադի հիվանդանոցներ, մեծ մասը՝ Շտապօգնության կենտրոն: Վեց մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: