Ոստիկանությունը նախազգուշացնում է «Սփայսի» կործանարար հետևանքների մասին (տեսանյութ)

17:03 • 22.06.15

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է «Սփայս» թմրամիջոցի  կործանարար հետևանքների մասին` իր  պաշտոնական  կայքում տեղադրված տեսառեպորտաժի միջոցով:


Նշենք, որ մոտ երեք տասնամյակ առաջ ԱՄՆ Կլեմսոնի համալսարանի  դասախոս Ջոն Հաֆմանի կողմից ստեղծված  այս թմրամիջոցը հանդիսաանում է մարիխուանայի սինթետիկ տարբերակ, սակայն  5-10 անգամ ուժեղ է իր «բնօրինակից»:


Այս թմրամիջոցը տարածում ունի նաև ՀՀ-ում, միայն նախորդ ամիս 30 անձ դիմել է Նարկոլոգիական հանրապեական կենտրոն` բուժվելու:

Ըստ տարբեր հաշվարկների` Ռուսաստանում օրական 60 մարդ է մահանում «Սփայսի» օգտագործումից: