Միլիոնավոր մարդիկ նշել են Յոգայի միջազգային օրը բացօթյա մարզանքներով (ֆոտոշարք)
Յոգայի միջազգային օրն այս տարի անցկացվել է հունիսի 21-ին, որը նշել են միլիոնավոր մարդիկ, գրում է Daily Mail-ը։
Յոգայի միջազգային օր սահմանելու մասին առաջարկ է արել Հնդկաստանի վարչապետը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է 2014-ի սեպտեմբերի 27-ին։
Նարենդրա Մոդին վարել է յոգայի բացօթյա մարզանքներ շուրջ 45.000 մարդկանց համար, ովքեր առավոտյան ժամը 7։00-ին հավաքվել էին Նյու Դելիի այգիներից մեկում։
Նմանատիպ յոգայի մարզանքներ են անցկացվել նաև Թայլանդում, Մալայզիայում, Թայվանում, Չինաստանում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և շատ այլ երկրներում։














































