Ստավանգեր. Արոնյանի հերթական արագ ոչ-ոքին

20:17 • 23.06.15

 Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմարցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը:



Այսօր տեղի է ունենում 7-րդ տուրը, որում Արոնյանը սպիտակներով մրցել է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Նրանք խաղաղ ելք են կնքել 20-րդ քայլին։



Ստավանգեր, 7-րդ տուր



Արոնյան - Անանդ՝ 0.5։0.5
Վաշյե-Լագրավ - Կարլսեն՝ 0.5։0.5
Համեր - Գիրի Անիշ
Նակամուրա - Գրիշչուկ
Տոպալով - Կարուանա



Այս տուրից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր։