Եվրահանձնաժողովը պատրաստ է 35 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրել Հունաստանին

09:27 • 23.06.15

Որպես տնտեսության զարգացմանն ուղղված օգնություն՝ Հունաստանը կարող է Եվրոպական հանձնաժողովից մոտ 35 միլիարդ եվրո ստանալ, գրում է korrespondent.net-ը:

 

«Մենք հունական ծրագրի համար պատրաստել ենք 35 միլիարդ եվրո՝ այս պահից մինչև 2020 թվականը: Այդ միջոցները ոչ միայն բյուջեն կոնսոլիդացնելու համար են, այդ գումարներն իրական տնտեսության համար են»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը։

 

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հարավ-եվրոպական երկրում աշխատատեղերի աճի և բնակչության պաշտպանության կարիք ունի:

 

Յունկերը նշել է, որ 1 միլիարդ եվրոն կարող է Հունաստան ուղարկվել արդեն 2015 թվականի երկրորդ կեսին: