Պետք է լինեն կոնկրետ ծրագրեր. մտավորականները՝ հոսանքի գնի թանկացման դեմ պայքարի մասին

12:54 • 23.06.15

Սա մեր երկրի ինքնիշխանության պակասի արդյունք է, ոչ մեկ չի թաքցնում, որ եղել է վատ կառավարում, աբսուրդն այն է, որ արդյունքում պետք է վճարի ժողովուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով էլէներգիայի թանկացման դեմ պայքարի ելած քաղաքացիների պահանջներին: 


«Ընդվզումը ամբողջովին արդյունավետ է, և սա քաղաքացիական հասարակության ձևավորման հերթական էտապ է»,-ասաց նա:

 

Դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց, որ սա միտումնավոր կառավարման հետևանք է և գնում է հայաթափության:
 

«Ինձ շատ է անհանգստացնում, որ ժողովուրդը մենակ է մնում, և շատ քիչ են կանգնում նրանց կողքին, այդ թվում նաև ինտելիգենցիան»,-ասաց նա:
 

Ռուբեն Բաբայանն ասաց, որ պետք է բռնել գողին և պատասխանատվության ենթարկել:

 

«Ես ոգևորված եմ մեր երիտասարդություններով, նա փորձում է  դառնալ այս երկրի տերը, պատասխանատվություն կրել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հաղթանակի հասնելու համար պետք է մշակել դրա հասնելու ճանապարհ: Գնալ Բաղրամյան քսանվեց նստել և սպասել մինչև ջրցան մեքենաների ցրելը, կարծում եմ ամենապարզունակ որոշումն է»,-ասաց նա և նշեց, ո փորձը ցույց է տալիս, որ այն նախաձեռնությունները, որոնք որոշակի ձևով մտածված են, արդյունք են տալիս:
 

«Բոլոր հարցերը լուծել «թագավորի» ձեռքով, ինձ այնքան էլ հարազատ չէ: Նախ պետք է որոշել, որն է մեր պահանջները, համախմբել մարդկանց»,-ասաց նա:


Լալա Մնացականյանը ևս համաձայն էր, որ առանց որոշակի ծրագրերի կարող ենք հասնել նրան, որ ժողովուրդ հերթական ստրեսի առաջ է կարող է կանգնել:


«Պայքարի դուրս եկած քաղաքացին ոչ միայն իրեն է պաշտպանում, այլ նաև քո երեխաների ապագայի համար է պայքարում,  դու դրա համար պատժում ես նրան»,-ասաց նա: