«ԻՊ»–ն հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են ջրախեղդ անում կալանավորներին (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են գրոհայինները պայթեցրել և խեղդել կալանավորներին, գրում է Daily Mail-ը։
Յոթ րոպե տևողությամբ տեսանյութերից մեկում երևում է մի վանդակ, որի մեջ կարմիր հագուստով 5 կալանավորները դանդաղ ընկղմվում են ջրի մեջ և խեղդվում։




Կալանավորների ոտքերը և ձեռքերը կապված են եղել, որպեսզի նրանք չփորձեն դուրս գալ վանդակից։
Մի քանի այլ կալանավորների պարանոցներին ահաբեկիչներն ամրացրել են պայթուցիկ ռումբեր, ապա հեռացել են։

Մի քանի րոպե անց պայթուցիկները գործարկվել են, իսկ տեղի ունեցածը նկարահանվել է տեսախցիկներով։



Ահաբեկիչները մի խումբ կալանավորների նստեցրել են ուղևորատար մեքենան, իսկ նրանցից մեկին ստիպել են վարել այն։ Մի քանի մետր վարելուց հետո, զինյալները մեքենայի ուղղությամբ հրթիռ են ուղարկել, որը պայթեցրել է մեքենան՝ սպանելով ուղևորներին։





Daily Mail-ը գրում է, որ տեսանյութերը չի հրապարակում՝ դրանց մեջ պարունակող դաժանության պատճառով, սակայն ներկայացրել է մի քանի լուսանկարներ՝ նախքան վերոնշյալ մահապատիժները։










