ԻՊ-ի ծայրահեղականները երկու մուսուլմանական դամբարան են ավերել Պալմիրայում

22:38 • 23.06.15

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները երկու հնագույն մուսուլմանական դամբարան են պայթեցրել  սիրիական Պալմիրա քաղաքում: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` Daily Star-ին հղումով, որն էլ վկայակոչում է Պալմիրայի  հնաբանության սիրիական վարչությունը:


Հաղորդվում է, որ պայթեցվել է Մուհամեդ մարգարեի հետնորդ Մուհամեդ բեն Ալիի դամբարանը: Այդ իսլամական սրբատեղին գտնվում էր Պալմիրայի պատմական հատվածից  4 կմ դեպի  հյուսիս` լեռնային տարածքում:


Բացի այդ, ավերվել է ևս մեկ գերեզման, որը իսլամական սրբատեղի էր և կառուցվել էր ավելի քան 500 տարի առաջ: Այն գտնվում էր հին հռոմեական ավերակներից  500 մետ հեռավորությամբ:


ԻՊ-ի գրոհայինների կողմից մայիսին զավթված Պալմիրայի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է համաշխարհային ժառանգության հուշարձաններ: