Չեխիայում պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Կադիրովի ձիերը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը չի կարող եկամուտ ստանալ Չեխիայում անցկացվելիք ձիարշավների ժամանակ իր ձիերի հնարավոր հաղթանակներից, հայտարարել են Չեխիայի ֆինանսների նախարարությունից, փոխանցում է Корреспондент-ը։
Գերատեսչությունում բացատրել են, որ «այդ գործունեությունից ստացված եկամուտները կօգտագործվեն բացառապես կարողության կառավարման և պահպանման համար»։ Իսկ եթե եկամուտները գերազանցեն ծախսերը, նրանք կսառեցվեն Չեխիայի տարածքում։
Նման որոշման պատճառ է դարձել Կադիրովի նկատմամբ անհատական պատժամիջոցների երկարաձգումը։ Վերջինս Չեխիայում ունի տասնյակ ձիեր։










