Կիևում ապամոնտաժում են «Ոզնին մշուշում» արձանը
Կիևում ապամոնտաժում են «Ոզնին մշուշում» հայտնի մուլտֆիլմի հերոսի փայտե արձանը, որը տեղադրվել էր Ռեյթարական փողոցում գտնվող պուրակում, գրում է Газета-ն։
«Արձանը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Կարծում եմ՝ հուլիսի 10-ին ոզնին կանհետանա իր սովորական վայրից։ Կարող եք այդպես էլ գրել՝ արտագաղթում եմ»,- նշել են քանդակի հեղինակները։
Թե հատկապես ուր կտեղափոխվի «Ոզնին մշուշում» արձանը՝ հեղինակները չեն հայտնել։










