ՀՀ ԶՈւ ինժեներական զորամասերի զինծառայողները Մինսկում կմասնակցեն նիստի
2015թ. հունիսի 25-ից 27-ը Մինսկում անցկացվելիք ԱՊՀ մասնակից պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին կմասնակցի ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետը, իսկ հունիսի 22-ից 27-ը` ինժեներական զորքերի ստորաբաժանումների համատեղ հավաքներին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի ինժեներական զորամասերի զինծառայողները:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։










