ԱԺ-ն ավարտեց իր աշխատանքները, ընդունվեցին մի շարք օրենքներ՝ բացառությամբ մեկի
Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները՝ ընդունելով մի շարք օրենքներ:
Փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին «Պետական պարտքի մասին», «Կուսակցությունների մասին», «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին», «Ջրային օրենսգրքի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքներում։
Չընդունվեց միայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։










