Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երեկվա ակցիայից հետո բերման ենթարկվածներին. Armtimes.com

11:13 • 23.06.15

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ է հրապարակել այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մասին:
Պատգամավորը նշել է, որ բերման ենթարկվածներ կան Երեւանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում: Այս մասին հաղորդում է Armtimes.com –ը:
 

«Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ»,- հայտնել է Նիկոլ փաշինյանը, ում չի հաջողվել հանդիպել: 
 

Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չի հաջողվետլ, որովհետեւ իր այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից: