Քրդերն «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող ռազմաբազա են գրավել

09:40 • 23.06.15

Քուրդ զինյալներին հաջողվել է սիրիական Ռաքքա նահանգում ռազմական բազա գրավել, որը վերահսկում էին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է քրդերի ներկայացուցիչ Ռեդուր Խելիլը:
 

Հաղորդվում է, որ խոսքը սիրիացի զինծառայողներին պատկանած «Լիվա-93» բազայի մասին է:

 

«Նրանք (ԻՊ-ի զինյալները) պարտվել են»,-ասել է Խելիլը:

 

ԻՊ-ը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: Հետախուզական տվյալների համաձայն՝ մոտ 30 հազար զինյալ ունեցող խմբավորումը գրավված տարածքներում խալիֆայություն է հռչակել: