Կրեմլում «Բեսարաբիա» նախագիծն են մշակում Օդեսայի մարզի համար. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կասկածում է Ռուսաստանին «Բեսարաբիա» նախագծի մշակման մեջ, որը պատրաստվում է այն իրականացնել Օդեսայի շրջանում, գրում է podrobnosti.ua-ն:
Նրա խոսքով՝ Օդեսայի շրջանի բնակիչների մեծ մասը ռուսական հեռուստաալիքներ է դիտում, ինչը նպաստում է Կրեմլի պլաններին:
«Ես ամաչում եմ այդ մասին խոսել, բայց ուկրաինական Բեսարաբիայի մասին մինչև վերջերս ավելի շատ մտածել է Վլադիմիր Պուտինը, քան մեր սեփական կառավարությունը»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ շրջանի բնակիչներն այժմ գտնվում են մեկուսացման մեջ, իսկ Ուկրաինայում տեսնում են միայն «ագահ պաշտոնյաների» և «սարսափելի ճանապարհներ»։
Սաակաշվիլին ընդգծել է այդ ուղղության կարևորությունը՝ նշելով, որ դա ռազմավարական ճանապարհ է Ուկրաինայից Ռումինիա, այսինքն՝ Եվրամիություն: Սաակաշվիլին կարծում է, որ Բեսարաբիայի բնակիչներն Ուկրաինային միայն վատ լույսի ներքո են տեսնում:










