Սիերա Լեոնեի մայրաքաղաքում Էբոլա համաճարակի նոր բռնկում է գրանցվել

23:33 • 23.06.15

Սիերա Լեոնեի իշխանությունները հաղորդել են երկրի մայրաքաղաք Ֆրիթաունում Էբոլա վիրուսով հիվանդանալու երկու նոր դեպքի մասին: 


Ինչպես գրում է BBC-ն` շաբաթներ շարունակ քաղաքում հիվանդության նոր դեպքեր չէին գրանցվել, և ենթադրվում էր, որ Ֆրիթաունում հաջողվել է հաղթահարել հիվանդությունը:


Էբոլա համաճարակի արձագանքման ազգային կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ  իրավիճակը մտահոգության առիթ է տալիս, քանի որ բոլոր կարանտինային կենտրոնները քաղաքում արդեն փակվել են:


Բացի այդ, հիվանդության հետագա տարածման վտանգ կա, քանի որ հիվանդները բնակվում են խիտ բնակեցված թաղամասերում:


Աֆրիկյան երկրի հյուսիսում դեռ շարունակվում է պայքարն` ընդդեմ Էբոլայի տարածման:

 

Տարածաշրջանում Էբոլայից, ընդհանուր առմամբ, մահացել է 11 000 մարդ: